Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 21-ամյակի կապակցությամբ հուլիսի 23-ին տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։

 

Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի մի շարք աշխատակիցներին հանձնել է պատվոգրեր։

 

Նույն օրը ԱԳՆ 21-ամյակի կապակցությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս։