Գերմանիայի Բոխում քաղաքում գործող թուրքական Taksim Bochum գիշերային ակումբն ամբողջ տարվա ընթացքում անվճար մուտք է առաջարկում այն բոլոր այցելուներին, ովքեր Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում կքվեարկեն նախագահի թեկնածու, այդ երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին:

 

Այս մասին գովազդը Taksim Bochum գիշերային ակումբը տեղադրել է իր կայքում' նշելով, որ հաստատությունը հանդիսանում է «թուրքական ամենախոշոր գիշերային ակումբն ամբողջ Եվրոպայում»: «Քվեարկիր, լուսանկարիր քվեաթերթիկը, ցույց տուր մեզ եւ ստացիր ամբողջ տարի անվճար այցելություն ակումբ», -ասվում է գովազդում:

 

Թուրքիայում առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ անցկացվելիք նախագահական ընտրություններում գործող վարչապետ Էրդողանի հետ մրցակցելու են ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն եւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը::