Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ Մալիի հյուսիսում Ալժիրի ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը կարող էին վատ եղանակային պայմանները լինել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Մալիի հյուսիսում Ալժիրի ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը կարող էին վատ եղանակային պայմանները լինել, չնայած չեն բացառվում ողբերգության այլ վարկածները, իսկ ողջ մնացածներ ցավոք չկան»,- ասել է Կազնևը:

 

McDonnell Douglas MD-83 ուղևորատար ինքնաթիռն իրականացնելիս է եղել Ուագադուգու-Ալժիր թռիչքը: Օդանավում եղել է 110 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զորհվել են: