SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և բացատրական գործողությունների արդյունքում քիչ առաջ Վրաստանի սահմանից Հայաստան է անցել և ոստիկաններին է ներկայացել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը:

 

Վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ:

 

Նրան արդեն տեղափոխել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր և հավանաբար քննչական գործողություններից հետո նրան մեղադրանք կառաջադրվի և կտեղափոխեն Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ):

 

Շիրակի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը որոնում էր Կարեն անունով տղամարդու, ով կասկածվում էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանությունը կատարելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ Կարենն աշխատում էր՝ որպես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի քրեական հետախուզության բաժնի պետ և սպանությունը կատարելուց հետո լքել էր Հայաստանը: 

 

Մանրամասները՝ այստեղ