Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում նոր մրցաշրջանի մեկնարկին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսին:
Միևնույն ժամանակ Ռումինիգեն կարծում է, որ դորտմունդցիներին դժվար կլինի Ռոյսին պահել թիմում:
«Այն խոսակցությունները, համաձայն որոնց մենք պատրաստվում ենք ձեռք բերել Ռոյսին, սուտ են: Մենք երբեք նման խոսակցություն չենք ունեցել: Բացի այդ, հայտնի է, որ Ռոյսը «Բորուսիան» կարող է լքել միայն 2015թ-ին: Կարծում եմ՝ «Բորուսիային» դժվար կլինի Ռոյսին պահել թիմում, քանի որ կան եվրոպական բազմաթիվ առաջատար ակումբներ, որոնք հետաքրքրված են նրանով՝ անկախ «Բավարիայից»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Die Welt-ը: