ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին բացատրել է, թե ինչու է ճեպազրույցի գնացել մեկ կոշիկով։ Այս մասին հայտնում է RT-ն:

 

Տեսանյութում, որը տեղադրված է Պետդեպի կայքում, երևում է, որ նրա ձախ ոտքին սև կոշիկ է, իսկ աջը ոտաբոբիկ է:

 

Այս միջադեպի մասին Պետդեպի ներկայացուցիչը բացատրել է, որ վնասել է ոտքը և այդ պատճառով ստիպված է լինելու քայլել հատուկ բժշկական կոշիկով: