Օտարերկրյա փորձագետների միջազգային խումբը հուլիսի 31-ին առաջին անգամ կարողացել է հասնել Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines-ի մարդատար ինքնաթիռի կործանման վայր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Սպասվում է, որ Նիդեռլանդներից ու Ավստրալիայից ժամանած փորձագետներն առաջին փուլում կզբաղվեն վթարի զոհերի մարմնամասերի եւ ուղեւորների ու անձնակազմի անդամների անձնական իրերի որոնմամբ:
"Боинг-777"-ը, որը MH17 չվերթն Էր կատարում Ամստերդամ-Քուալա Լումպուր ուղեգծով, հուլիսի 17-ին կործանվել Է Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում գտնվում Էր 298 ուղեւոր. նրանք բոլորը զոհվել են:
Ավելի վաղ օտարերկրյա փորձագետներն այդ տարածաշրջանում զինված բախումների պատճառով քանիցս հետաձգել Էին ուղեւորությունը ինքնաթիռի կործանման վայր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: