Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտնել Է, որ Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի աղետի վայրում Ավստրալիայի ներկայացուցիչների աշխատանքները կզբաղեցնեն առնվազն մեկ շաբաթ, հաղորդում Է Australian թերթը:
«Դա կլինի երկար եւ դանդաղ գործընթաց, եւ ես սպասում եմ, որ մեր ներկայացուցիչներն (ավիաաղետի) վայրում կգտնվեն մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան, եթե ոչինչ չպատահի. Նույնիսկ եթե հետագա արգելքներ չլինեն, աշխատանքն ավարտելու համար կպահանջվի առնվազն մեկ շաբաթ»,- հայտարարել Է Էբոտը՝ Կանբերայում ելույթ ունենանլով լրագրողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսի 1-ին փորձագետներին հաջողվել Է Boeing-ի կործանման վայրում հայտնաբերել զոհվածների մարմինների նոր մնացորդներ: Էբոտի խոսքով՝ դրանք կտարվեն Խարկով, ինչից հետո կտեղափոխվեն Նիդեռլանդեր: Թե փորձագետները որքան մարմիններ են կարողացել հայտնաբերել, վարչապետը չի հայտնել: Ավստրալիայի համերկրային ոստիկանության կոմիսարի տեղակալ Էնդրյու Քոլվինան հավելել Է, որ ավստրալացի ոստիկանների եւ փորձագետների առաքելությունը կարող Է տեւել 7-ից մինչեւ 10 օր՝ կախված անվտանգության պայմաններից: Նա ընդգծել Է աշխատանքների հումանիտար ուղղվածությունը եւ նշել Է, որ ոստիկանները զինված չեն եւ զբաղվում են սոսկ դիակների որոնմամբ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: