Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու օգոստոսի 4-ին կայանալիք Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: