Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպեց Իրանի դեսպան Ղազանֆար Ռոկնաբադիի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել սիրիական հարցի կապակցությամբ կողմերի կատարած աշխատանքներն ու ընդհանուր մոտեցումները:

Վեհափառ հայրապետը լսելէրդեսպանին և շեշտել, որ անհրաժեշտ է սիրիական հարցին քաղաքական լուծում գտնել'բացառելու համար մարդկային նոր կորուստները: Նա նշել էր, որանհրաժեշտ է Սիրիան հեռու պահել արտաքին միջամտություններիցևհաշվի առնել միայն ժողովրդիկամքն ու երկրի գերագույն շահերը:Նա կարևորել է նաև քրիստոնյահամայնքներիիրավունքներն ու նրանցհատուկ տեղն ու դերը Սիրիայիքաղաքական, տնտեսական կյանքում'որպես անանջատելի մաս:

«Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակելէ «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն ու Իրանը Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման նույնական մոտեցումներ ունեն» վերնագրով հոդված' այն դեպքում, երբ Իրանը ներկայացրել է սիրիական ճգնաժամի կարգավորման իր առաջարկների փաթեթը: Հոդվածի վերնագրից կարելի է ենթադրել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է իրանական փաթեթը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը պարզաբանեց, որ եղել է խորհրդակցություն, որտեղ ներկաները ներկայացրել են սիրիական ճգնաժամի կարգավորման իրենց մոտեցումները: Ըստ Գանդահարյանի՝ պարզապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և դեսպանի մոտեցումները եղել են ընդհանուր՝ խաղաղ կարգավորում, երկխոսություն և այլն: Սակայն, նրա հստակեցմամբ, խոսքը իրանական փաթեթի մասին չէ. դրա վերաբերյալ որևէ պաշտոնական փոխհամաձայնություն չի եղել: