Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղ կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման եւ Հայաստանի ու Արցախի սահմաններում տիրող վերջին օրերի լարված վիճակի թոթափման բանալին ինքը տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների' առաջիկայում կայանալիք հանդիպման մեջ: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում, օգոստ ոսի ութին եւ իննին, եւ ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»- , «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավաստեց ՀՀ վարչապետը: