Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ապացուցվել է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու մեջ:
Հարությունյանը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել տուժածներից: Նշել է, որ անկեղծորեն զղջում է կատարվածի համար և, եթե ինքը հնարավորություն ունենար հետ շրջելու ժամանակը, ապա երբեք թույլ չէր տա այդ վթարը:
Ամբաստանյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը լրագրողներին հաղորդել է, որ Հարությունյանը հայցերը մասնակիորեն է ընդունել, քանի որ պահանջված գումարներն ի վիճակի չէ վճարել:
Հիշեցնենք, որ Դատախազությունը Հրաչյա Հարությունյանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում, 3 տարով զրկել վարորդական իրավունքից և դրամական փողհատուցում՝ զոհվածների հարազատներին:
Վթարի արդյուքնում մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: