Հայաստանում տրանսպորտային միջոցներին օգոստոսի 6-ից հատկացվում են նոր նմուշի համարանիշեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի № 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի № 1400-Ն և նոյեմբերի 30-ի № 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ' օգոստոսի 6-ից Ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր:
Վերը նշված որոշմամբ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ: