ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ մինչեւ սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը դադարեցվել է ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2 - 83.12 կմ հատվածում' Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։ Երթեւեկել կարելի է այլընտրանքային ճանապարհով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին' Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Գորի - Քութաիսի և Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհները բաց են: