Շիրակցի դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի նախաձեռնությամբ, այս տարի ամռանը, մարզի որոշ դպրոցներին կից բացվեցին բակային ճամբարներ:

 

Նշենք, որ մարզում գործել է 9 նմանատիպ բակային ճամբար, որից մեկը Կառնուտում, մյուսները' Գյումրիում: Ճամբարները, որոնք մեկնարկել էին հուլիսի 1-ից, արդեն իսկ ավարտել են իրենց աշխատանքները, իսկ վերջին դ պրոց-ճամբարն իր դռները կփակի օգոստոսի 20-ին: Ճամաբար հաճախելու հնարավորություն ունեցան ոչ միայն տվյալ դպրոցների աշակերտները, այլ նաև հարակից թաղամասերի երեխաները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը, ակտիվությունը սպասվածից մեծ էր, իսկ դրական արձագանքն այնքան շատ, որ արդեն իսկ հաջորդ տարվա համար ավելի շատ դպրոց է ցանկություն հայտնել միանալ ծրագրին: «Դպրոցներ կային, որոնք ի սկզբանե ցանկություն չէին հայտնել ճամ բար բացելու, բայց, տեսնելով հարևան դպրոցների ակտիվությունը և իրենց աշակերտների հարևան դպրոց գնալը, ընթացքում փորձեցին ճամբարներ բացել, բայց դա հնարավոր չէր, քանի որ դպրոցները նախապես պետք է ներկայացրած լինեին ծրագրում:

 

Հաջորդ տարվա համար, եթե բակային-ճամբարներ ունեցող դպրոցների թիվը նույնիսկ չկրկնապատկվի, ապա անհամեմատ կավելանա»,- նշեց պատասխանատուն: Ի դեպ, այս ընթացքը տվյալ բակային ճամբարներ ունեցող դպրոցների համար գերազանց հնարավորություն էր «գովազդելու» իրենց դպրոցները: Ըստ պատասխանատուի՝ առաջին դասարանցի երեխաների հոսքն արդեն նկատվում է հենց այս դպրոցներում:

 

Նշենք, որ կրթության բաժինը ճամբար բացելու հնարավորություն էր տվել այն դպրոցներին, որոնք ցանկությունից բացի, ներկայացրել էին հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարկությանն ուղղված ծրագիր: Գյումրիում բակային ճամբար գործում էին թիվ թիվ 10,11,19,23,27,30,38 հիմնական դպրոցներում և թիվ 3 հատուկ դպրոցում:

 

Ընդհանուր առմամբ, միայն Գյումրիում բակային ճամբար է հաճախել մոտ հազար երեխա: Ճամբարներում առօրյան սկսվում էր տողանով, մարմնամարզությամբ, ապա տարբեր խմբակներ, զրույցներ, սպորտլանդիաներ, ռազմահայրենասիրական դասընթացներ: Օրվա ընթացքում երեխաներին տրամադրվել է երկանգամյա սնունդ, ինչը հնարավոր է դարձել «ՄԱԿ»-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ:

 

Գյումրիի թիվ 30 դպրոցում, որը բակային ճամբարի ծրագրով գործեց հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը, աչքի ընկավ իր ակտիվ ծրագրով՝ մարզական միջոցառումներ, խաղեր, պարային, երաժշտական խմբակներ, այս ընթացքում ճամբար հաճախող երեխաները հենց ճամբարում հնարավորություն ունեցան նաև մասնակցելու «Վարդավառ»-ի տոնին, իսկ ճամբարի ավարտը ազդարարվեց ջոկատների տոնական համերգ-մրցույթով և հրաժեշտի խարույկով:

 

«Այս ընթացքում ամենակարևորն այն է, որ երեխաները կտրվեցին համակարգչային «ոչ իրական աշխարհից» և մտան իրական կյանք, նոր ընկերներ ձեռÖ „ բերեցին, խաղացին բակային խաղեր, սովորեցին ռեժիմի, կապը դպրոցի հետ ավելի երկար էր, կար նաև անուղղակի ուսումնական գործընթաց խմբակների տեսքով»,- ավելացրեց կրթության բաժնի պետը:

 

Արմենուհի Մխոյան