ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանգստյան օրերին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Սահմանամերձ Մովսեսգյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ է հանձնել: Նախարարն այնուհետև եղել է Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացել շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:

 

«Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ այս գյուղում առողջապահության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարցերի լուծմանը»,-ընդգծել է Արմեն Մուրադյանը: Գյուղին հատկացված շտապօգնության ավտոմքենան կհամալրվի նաև պլանշետով, ինչը հնարավորություն կտա անգամ հեռավոր մարզում անմասն չմնալ Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման գործընթացից:

 

ՀՀ առողջապահության նախարարը Մովսեսում այցելել է նաև մշակույթի տուն, դպրոց, զրուցել բնակիչների հետ: