Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ի գիշերը առևտրային կաշառք վերցնելու կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է տարվել ավիաընկերություններից մեկի հսկիչը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Գագիկ Հայրապետյանն է, ով 21 հազար դրամ կաշառք է պահանջել Երևան-Սարատով չվերթի ուղևորից' նրա բեռը ինքնաթիռի մարդատար հատվածում տեղավորելու համար:

 

Գումարն առգրավվել է: Տարվում է քննություն: