Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են բանակում հերթական վիրավորի մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հերթական վիրավորը լեյտենանտ Գուրբան Ալիևն է:

 

Ադրբեջանական բանակի սպան վիրավորվել է ականի պայթյունից ղարաբաղա-ադրբեջանակն զորքերի շփման գծում:

 

Լուրը «ԱՊԱ»-ի հետ զրույցում հաստատել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

 

Վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: