Պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված' օգոստոսի 18-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հատվածների ջրամատակարարումը:
Կդադարեցվի, մասնավորապես, Դավթաշենի 4-րդ բնակելի զանգվածի՝ ամբողջությամբ, Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի 30, 31 համարների, վարչական շրջանի աշխատակազմի շենքի եւ «Ձոր» 1, 2 թաղամասերի ջ րամատակարարումը: