ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 16-ին' ժամը 05.03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.26-ին, մարվել՝ 05.32-ին:

 

Այրվել է 30 քմ տարածքով բանջարեղենի խանութը: