Ադրբեջանում նախանձով են նայում պետության անվտանգության հետ կապված հարցերում Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ առկա համերաշխությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, անդրադառնալով թեմային, moderator.az-ի հետ զրույցում Ազատ դեմոկրատների կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Աքբերը Ադրբեջանում նման համերաշխության բացակայության համար մեղադրել է իշխանությանը:

 

«Ադրբեջանում իշխանությունն ընդդիմությանը նայում է ոչ թե որպես ազգային հզորության մաս, այլ' որպես թշնամու: Իշխանության այդ նպատակը հաստատվեց 2010 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ Ադրբեջանում ձեւավորվեց առանց ընդդիմության խորհրդարան: Շատ ափսոս, որ Ադրբեջանում իշխանության ազգային քաղաքական գիտակցությունը Հայաստանի հետ համեմատ շատ հետ է: Այդ պատճառով է, որ ազգային հարցերում Ադրբեջանում անհրաժեշտ համերաշխություն չի դիտվում», -նշել է ադրբեջանցի կուսակցապետը: