Ադրբեջանական բանակի զինծառայողները շարունակում են «դժբախտ պատահարների» զոհ դառնալ: Այս անգամ զինծառայող Ալիաղա Ալիևը, ով արձակուրդում էր, խեղդվել է Կասպից ծովում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 88 զինծառայող, որոնցից 47-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 119 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

Ադրբեջանի պատկան մարմինները խոստո վանել են տարվա սկզբից 72 զինծառայողների մահվան մասին, որոնցից 41-ը մահացել են ոչ մարտական գործողությունների պայմաններում: