ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանն օգոստոսի 20-ին այցելեցին մարզի Մասիսի տարածաշրջանում կառուցվող սպանադանոց: Այն ընդհանուր հաշվով կզբաղեցնի 2,5 հա հողատարածք, որտեղ կառուցվելու են շուրջ 6,0 հազար ք/մ մակերեսով շենքեր եւ շինություններ:

 

Սպանդանոցին կից կգործեն մսի եւ ենթամթերքի տեսակավորման ու փաթեթավորման, արյան եւ այլ թափոնների վերամշակման, խոզերի, թռչունների եւ ձկների կերերի պատրաստման արտադրամասեր, նաեւ սառնարանային տնտեսություն:

 

Սպանդանոցն իր հզորությամբ մեր հանրապետությունում լինելու է ժամանակակից տեխնոլոգիաներով գործող նման ձեռնարկություններից ամենահզորը: Շինարարական աշխատանքները կավարտվեն շուրջ երկու ամսից:

 

Նորակառույց սպանդանոցի տարածք այցելելուց հետո հյուրերը եղան Մրգավան համայնքի Պռոշյանի գինու, կոնյանի գործարանին կից, կաթիլային եղանակով ոռոգվող 5 հա խաղողի նորատունկ այգիներում: Նախարարն ընդգծեց, որ այս եղանակով ոռոգումը նպաստավոր է այն առումով, որ 1 հա-ի հաշվով խնայվում է 70 տոկոս ջուր:

 

Կաթիլային եղանակով ոռոգումը նպաստում է նաեւ խախողի վազի խորք տարածված արմատների լիարժեք սնմանը: Կարապետյանն ավելացրեց նաեւ, որ ապագան ոռոգման այս համակարգինն է' նաեւ ջրի խնայողության առումով:

 

Հաջորդ վայրը, ուր այցելեցին հյուրերը, Պռոշյանի պահածոների գործարանի արտադրամասն էր, որտեղ մթերում են լոլիկ, սմբուկ, պղպեղ' բազմատեսակ պահածոներ պատրաստելու համար: Ոսկետափում մարզի ղեկավարը, գյուղնախարարը եւ հյուրերը մեկ անգամ եւս ականատես եղան վաղ գարնանը ձեռնարկված միջոցառումների արդյունքին: Այնտեղ մշակվում են 0,7 հա լոլիկի եւ 500 հա պղպեղի ցանքսատարածություններ:

 

Նշվեց, որ այս տարի ֆերամոնային թակարդների տեղադրման եւ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացվել է երեք անգամ ավելի բերք, իսկ ոռոգման ցանցի զարգացման եւ նորացման շնորհիվ ա յս տարի ավելացել են նաեւ վարելահողերը:

 

Հյուրերը եղան նաեւ «Բորոդինո» պահածոների գործարանի արտադրամասում, որտեղ ծանոթացան նոր հոսքագծին: Այնտեղ պատրաստվում է լոլիկի հյութ: «Բորոդինոյում» ավելացել է պահածոների տեսականին: Վաղ գարնանը գործարանը մթերել եւ պահածոյացրել են բոխի, շուշան: Այժմ կատարվում է բանջարեղենի պահածոյացում:

 

Լիլիթ Մաճկալյան