ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կուտակումներից խուսափելու համար հորդորում է ձեռնպահ մնալ: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Ռուսաստանը և Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետը չի գործում: Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթևեկելուց»:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ինչպես նաև Վերին Լարսի անցակետը: Փլուզման հետևանով Վրաստանի տարածքում վնասվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարը, ինչի հետևանքով օգոստոսի 20-ին' ժամը 23:45-ից, ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: