Գերմանիայի Ֆուլդ քաղաքում բանկի աշխատակիցը սխալմամբ մեծ գումար է փեխսնցել իր բաժանմունքի հաճախորդներից մեկի հաշվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bild պարբերականը:

 

Հաղորդվում է, որ 22-ամյա աղջկա հաշվին փոխանցվել է 3.7 միլիոն եվրո: Աղջիկն իր բանկային քարտի վրա մի ամբողջ կարողություն է հայտնաբերել: Սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այդ փողերը նա չի կարող իրեն պահել, քանի որ դա տեղի է ունեցել բանկի աշխատակիցներից մեկի սխալի հետևանքով:

 

Ծանր աշխատանքային օրվա վերջում հոգնած աշխատակիցը դաշտում հավաքել է աղջկա հաշվեհամարի 7 նիշանոց թիվը, որտեղ պետք է գրվեր գումարի չափը և հաստատել է փոխանցումը: Բանկից տեղեկացրել են, որ 30 վայրկյան անց փոխանցումը կասեցվել է:

 

Նշվում է նաև, որ բոլոր դեպքերում աղջիկը չէր կարողանալու իրան պահել այդ գումարը: Իրավաբան Անդրեաս Լանգը նշել է, որ եթե նույնիսկ բանկում չնկատեին աշխատակցի սխալը և աղջիկը հասցներ հանել այդ գումարը կամ ուրիշ հաշվեհամարի փոխանցեր, ստիպված էր լինելու վերադարձնել այդ գումարը: