Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի նկատմամբ այլ ակումբների հետաքրքրվածությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:
«Լավ զգացողություն ունեմ, որ Ռոյսը մեզ մոտ կմնա մի քանի տարի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ZDF-ն: