Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների հայտնվելը դարձել է Լոնդոնի եւ Վաշինգտոնի գործողությունների արդյունքը: Նրանք բավարար չափով չօգնեցին չափավոր ընդդիմությանը, որը պայքարում էր Սիրիայի իշխանությունների դեմ, եւ դրանով իսկ նպաստեցին արմատականների ուժեղացմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Independent թերթը:
«Ըստ երեւույթին, ԱՄՆ-ը եւ ՄեԾ Բրիտանիան նախկինի պես ծայրահեղականների հակազդման հստակ ռազմավարություն չունեն, ինչը հանգեցրեց Սիրիայի եւ Իրաքի մի շարք շրջաններում «Իսլամական պետության» զինյալների կազմավորումների հայտնվելուն, որոնք կատարում են բարբարոսական հանցագործություններ, ինչպիսին ամերիկացի ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունն է»,- նշել է թերթը, որը մեջբերում Է գեներալ Դեւիդ Ռիչարդսի՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի նախկին պետի կարծիքը:
Նա հրատարակությանը հայտարարել Է, որ «նախկինի պես (Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջեւ) գոյություն ունի «Իսլամական պետության» կողմից իրական սպառնալիքի թերագնահատում»: Ռիչարդսի խոսքով՝ տարածաշրջանի դաշնակիցների հետ Վաշինգտոնի եւ Լոնդոնի ռազմավարությունը հանգել Է հետեւյալին. «Նպաստել պատերազմին՝ լավ տղաներին թույլ չտալով հաղթանակ տանել»: Դրա հետեւանքով «Իսլամական պետության» զինյալների թիվն «աճել Է, եւ նրանք հայտնվել են Իրաքում», նշել Է գեներալը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: