Քննիչները պետք է վերադառնան Ուկրաինա՝ Boeing 777-ի կործանման վայր: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ փաստեր չեն տրամադրում և ստիպում են հավատալ իրենց խոսքին,- ասել է նախարարը: - Եվրոպական խորհուրդը նախօրեին փաստաթղթում նշել է, որ պահանջում է հասանելիություն՝ մալայզիական Boeing 777-ի կործանման վայր:
Ո՞ւր էին նրանք այսքան ժամանակ, աշխարհազորայինների կողմից ոչ մի սպառնալիք չի եղել,- նշել է Լավրովը:- Եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պահանջը՝ ավիաաղետի վայրում ամբողջությամբ դադարեցնել կրակը: Այդ օրը Կիևը հայտարարեց, որ իրենք կդադարեցնեն կրակը, երբ վերահսկողության տակ վերցնեն այն շրջանները, ուր ընկել են ինքնաթիռի բեկորները»: