ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն' Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրել է' հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով' Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
ՀՀ Նախագահն այս հրամանագիրն ստորագրել է' հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը: