Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մինչ սեպտեմբերի 15-ը կստանան մեկ ամսվա աշխատավարձ: Այս մասին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Վերջինիս հայտարարությունն ուղեկցվեց նաիրիտցիների սոլոցներով: Վերջիններս պահանջում էին ստանալ մի քանի ամսվա աշխատավարձ:

 

Երվանդ Զախարյանը նաիրիտցիների բղավոցներին ու սուլոցներին ի պատասխան՝ «շշնջաց»՝ ինչ ուզում են, թող գոռան: