armsport.amԻտալական «Սամպդորիայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի ցանկացել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ես 2-3 հնարավորություն ունեի, բայց ոչինչ չստացվեց: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն երբեք դեմ չեմ եղել, այն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է:

Այդուհանդերձ, այժմ ես մտադիր եմ պայքարել «Սամպդորիայի» հիմնական կազմում տեղ ունենալու համար: Արդեն խոսել եմ թիմի մարզչի հետ և պատրաստ եմ ապացուցել, որ արժանի եմ խաղաժամանակ ստանալուն», - Tuttomercatoweb.com-ը: