ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր' սեպտեմբերի 8-ին, եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը մասնակցելու է Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովին:
Միջոցառումը կանցկացվի Վլադիկավկազ քաղաքում՝ սեպտեմբերի 9–11-ը, այն հաջորդում է Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի և Եկատերինբուրգի համաժողովներին, որոնք առանձնացել են իրենց արդյունավետությամբ: