ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը վերազինվել է նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Չափագիտության ազգային ինստիտուտն ստուգաչափել է սարքերը, տրվել են համապատասխան վկայականներ: