Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ԱՄՆ Սպիտակ տանը մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

 

Հանդիպման ժամանակ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն ընդունում է տարածաշրջանում քրիստոնյա համայնքների ունեցած պատմական դերը և քրիստոնյաներին ու այլ կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու կարևորությունը: Նա վերահաստատել է Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործողություններ ծավալող իսլամիստների դեմ պայքարելու ԱՄՆ հանձնառությունը: Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն իսլամիստների դեմ պայքարում կաշխատի տարածաշրջանի իր գործընկերների հետ: