Տաշքենդում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալայկյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում պայքարեց խորվաթ Նևեն Զուգայի հետ:

Աշխարհի և Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը խորվաթ մարզիկին հաղթեց 4:0 հաշվով:

Հիշեցնենք, որ հայ մարզիկը 9:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին, 1/8 եզրափակչում 12։1 հաշվով հաղթել է ավստրիացի Ֆլորիան Մարխլին, քառորդ եզրափակչում 11։2 հաշվով առավելության է հասել մեքսիկացի Էսկոբարի նկատմամբ, կիսաեզրափակչում 1։0 հաշվով հաղթել է վրացի Զուրաբի Դատունաշվիլին:

 

Լուսանկարը' News.am-ի: