Ադրբեջանում խստացվում են կանոնները, որոնք վերաբերվում են արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների եւ նրանց բաժանմունքների գործունեությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ»-ը, Ադրբեջանի կառավարությունը դրա հետ կապված խորհրդարանին առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման եւ պետական ռեգիստրի» մասին օրենքում:
Ըստ այդ փոփոխությունների' ցանկացած արտասհմանյան ոչ կառավարական կազմակերպության Ադրբեջանում թույլատրվելու է բացել միայն մեկ ներկայացուցչություն կամ բաժանմունք, որն այն գրանցման համար պետք է անպայման նշի իր իրավաբանական հասցեն, գործունեության առարկան, ղեկավարի լիազորությունները եւ նրա լիզորության ժամկետը, իսկ ղեկավարը պետք է համապատասխան գործադիր մարմնին ներկայացնի իր տեղակալի մասին հանգամանալից տեղեկություններ: Նոր օրինագծի նախագիծն արդեն ներկայացվել է Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը: