Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երեկ տեղի ունեցած «Ատլետիկ» - «Շախտյոր» հանդիպմանը դաշտի տերերի երկրպագուները մարզադաշտում ցուցադրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դրոշը: Այս մասին տեղեկացնում է ua.tribuna.com-ը:

Բացի այդ՝ երկրպագուները ռուսերենով պաստառ են ներկայացրել, որի վրա գրված է եղել «Դոնբաս, վեր կաց»:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: