«Վրաստանը եւ Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում»: Այս հայտարարությունը սեպտեմբերի 25-ին արել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը՝ ելույթ ունենալով վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Վրաստանի պատրիարքարանում կայացած հանդիպմանը, մասնավորապես, ներկա են եղել Վրաստանի հայերի միության անդամները եւ պատրիարքարանին առընթեր գործող Միջկրոնական հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչներ:

 

«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում: Միջազգային հարաբերությունները չափազանց բարդ են: Հայաստանը եւ Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Հիշում եմ Վատիկանում իմ հանդիպումը Հռոմի պապի հետ: Նա վերցրեց ատլասը, նայեց Վրաստանի ու Հայաստանի աշխարհագրական դիրքին եւ ասաց, որ Վրաստանը եւ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնեական օազիսներ են: Ուստի մենք պետք Է առանձնապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Հաճախ են դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը, վրացի կամ հայ, այնպ իսի հայտարարություններ Է անում, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,-նշել Է պատրիարքը: