Ռուսաստանում առկա խնդիրներն ու Արեւմուտքի պատժամիջոցներն, ըստ Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի, չեն ազդել մարդկանց լավատեսության վրա: Համաձայն անցկացված սոցոլոգիական հարցման արդյունքների, ռուսաստանցիների 83 տոկոսը դրական է գնահատում երկրում իրավիճակն ու այն, ինչ կատարվում է ՌԴ-ի հարեւանությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երկրում իրավիճակը բացասական են գնահատում հարցվածների 15 տոկոսը: Հետաքրքրական է, որ տարվա սկզբին անցկացված նմանատիպ սոցիոլոգիական հարցումը կրկին փաստել էր, որ ռուսները դրական են վերաբերվում իրենց երկրում առկա գործընթացներին:

 

Այն ժամանակ «Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը երկրում» հարցին դրական էր պատասխանել հարցվածների 71 տոկոսը, բացասական' 23 տոկոսը: