Ռուսաստան-ԵԱՀԿ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի ներկայացուցիչները, որոնք Ուկրաինայի արեւելքում կոորդինացնում են հրադադարի ռեժիմի հարցերը, այցելել են Դոնբասի քաղաքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շտաբում:

 

Աշխատանքային խմբի անդամներն այցելել են Գոռլովկա, Ենակիեւո, Կրասնի Լուչ, Տորեզ եւ այլ բնակավայրեր:

 

Ուղեւորության արդյունքում բանակցություններ են անցկացվել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց պահանջները, համաձայնեցրել հրադադարի հետ կապված հարցերը, քննարկել հակամարտ կողմերի միջեւ գերիների փոխանակումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Սեպտեմբերի 29-ին ՈՒկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի պահպանման հարցերի կոորդինացման կենտրոնը աշխատելու Է Դեբալցեւոյում, Գոռլովկայում եւ Մակեեւկայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: