Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համոզված է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է:
«Մեսսին շարունակում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինել բոլոր ասպեկտներում: Պետք է ուշադրություն դարձնենք նրա վիճակագրությանը, սակայն կասկած չունենք, որ նա դաշտում որոշիչ դեր ունի: Լեոն շարունակում է զարմացնել իր խաղով»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն: