ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն չէ այն կարծիքներին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրության մրցութային գործընթացն ընթանում է ոչ թափանցիկ պայմաններում:
Ըստ Մանուկյանի՝ մրցույթն անաչառ կլինի:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու, որոնցից մեկը՝ Արմեն Սարվարյանը, չի անցել փաստաթղթային փուլը: Հիշեցնենք նաև, որ մրցութային հանձնաժողով կազմելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է, որ այդ երեք թեկնածուներից մեկը պետք է կին լինի:
Տեսանյութը՝ 1in.am-ի.