wrestling.amԵրևանում ընթացող խուլ ու համրերի պատանիների ու երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր հիանալի հանդես եկավ 50 կգ քաշային հեւնսհռոմեական ոճի երիտասարդ ըմբիշ Սևակ Սերոբյանը: Նա հռչակվեց խուլ ու համրերի երիտասարդների աշխարհի չեմպիոն: Այսօր Հայաստանի հաշվին գրանցվեց նաև բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեականների պատանիների պայքարում արծաթե մեդալ էին նվաճել 54 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանն ու 58 կգ քաշային Արգիշտի Բաբայանը:
Վաղը հանգստյան օր է: Իսկ հոկտեմբերի 7-8 հանդես կգան ազատ ոճայինները: