Թուրքական սահմանին գտնվող Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող մարտերի ժամանակ ռումբ է նետվել թուրքական տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական HaberTurk լրատվականը:

 

Նշվում է, որ իսլամիստ ահաբեկիչների կողմից նետված ռումբն ընկել է Սուրուչ գավառի Մյուրշիթփընար թաղամասի տներից մեկի վրա: Թեպետ մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն տունն ամբողջությամբ վնասվել է:

 

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ հոկտեմբերի 5-ին իսլամիստների արձակած ռումբն ընկել էր նույն գավառի մեկ այլ գյուղի վրա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր: