Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրությունը եւ նշել, որ Մինսկի համաձայնությունների կատարման հետ կապված առաջընթացի բացակայությունը սպառնալիքի տակ է դնում խաղաղ կարգավորման ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պորոշենկոյի մամուլի ծառայությանը:

 

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մերկելին հումանիտար օգնության համար եւ հայտնել, որ Գերմանիայից ուղարկված 112 բեռնատարներն արդեն հատել են սահմանը եւ ուղեւորվում են Կիեւ:

 

Զրուցակիցները նաեւ նշել են, որ ինքնահռչակ ԼԺՀ-ում եւ ԴԺՀ-ում ընտրությունները պետք է անցկացվեն Ուկրաինայի օրենսդրության համապատասխան եւ կայուն հրադադարի պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: