Երկիր մոլորակի բնակիչները հոկտեմբերի 8-ին կկարողանան դիտել հազվագյուտ աստղագիտական երեւույթ՝ «արնագույն Լուսինը», երբ Լուսնի լրիվ խավարումը համընկնում Է արեւածագի կամ արեւամուտի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com-ին:
Այս աստղագիտական երեւույթի ժամանակ արբնայակը նախ մտնում Է Երկրի ստվեր, իսկ այնուհետեւ դուրս Է գալիս դրանից, ըստ որում Լուսինը կարող Է «լուսավորվել» կարմիրի տարբեր երանգներով, քանի որ նույնիսկ լրիվ խավարման շրջանում շարունակում Է լուսավորվել:
«Արնագույն Լուսինը» տեսնել կարող են Ավստրալիայի, Հարավարեւմտյան Ասիայի բնակիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր ապրում են Խաղաղ օվկիանոսի ափին: Ռուսաստանում Լուսնի լրիվ խավարմանը կարելի կլինի հետեւել Հեռավոր Արեւելքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: