ԱՄՆ-ի բնակիչների գրեթե հինգերորդ մասն անգլերենի բազային գիտելիքներ չունի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Ներգաղթի հետազոտությունների կենտրոնի մասնագետները, որոնց զեկույցը հրապարակվել Է The Washington Times թերթում:

 

Դրանում նշվում Է, որ նրանց զգալի բաժինը, ովքեր վատ են խոսում անգլերեն կամ ընդհանրապես դրան չեն տիրապետում, կազմում են մեքսիկացիները, պուերտոռիկացիները եւ չինացիները:

 

Զեկույցում ընդգծվում Է, որ երեք տասնամյակ առաջ ԱՄՆ-ի բնակչության միայն 10 տոկոսն անգլերեն չԷր խոսում: Սակայն վերջին տարիներին ներգաղթի հետ կապված իրադրության փոփոխումը հանգեցրել Է Միացյալ Նահանգներ ժամանողների թվի աճի, ովքեր չեն տիրապետում այդ երկրի պետական լեզվին»:

 

Հետազոտողների տվյալներով՝ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգում անգլերեն չի խոսում բնակչության շուրջ 20 տոկոսը, Մերիլենդի նահանգում նրանց թիվը կազմում Է մոտավորապես 17 տոկոս, Վիրջինիայում՝ գրեթե 15 տոկոս, Նեւադայում՝ 33 տոկոս, Տեխասում՝ 35 տոկոս:

 

Զեկույցի հեղինակներին հատկապես անհանգստացնում են ներգաղթյալների երեխաները, որոնք լեզուն չիմանալու պատճառով դժվարություններ ունեն ադապտացվելու հարցում: ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի վիճակագրության հիման վրա հետազոտության մեջ բերված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի առանձին նահանգներում, օրինակ, Կալիֆոռնիայում, դպրոցականների շուրջ 50 տոկոսն անգլերենին չի տիրապետում, Տեխասի եւ Նեւադայի նահանգներում նման երեխաների թիվը կազմում Է շուրջ 30 տոկոս:

 

Զեկույցի հեղինակների խոսքով՝ «ԱՄՆ-ում ապրող եւ միայն մայրենի լեզվով խոսող օտարերկրացիների թվի ավելացումը մեծապես կապված Է Կենտրոնական Ամերիկայից երեխաների անօրինական ներգաղթի հետ»: Ըստ պաշտոնական տվյալների, անցյալ տարվա հոկտեմբերից Մեքսիկայի տարածքից անօրինականորեն կարողացել են ԱՄՆ ներթափանցել շուրջ 52 հազար անչափահաս լատինամերիկացիներ, սակայն իրականում այդ ցուցանիշը կարող Է Էլ ավելի մեծ լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: