Հայաստան ներդրումների հոսքը կարող է աճել տրանսպորտային խնդիրների վերացման դեպքում: Եվրասիական զարգացման բանկի 9-րդ համաժողովի ամփոփման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԵԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Վինոկուրովը:
«Հայաստանում ռուսական ներդրումներն արդեն մեծ բաժին են կազմում' էլեկտրաէներգետիկայի, գազի, վերամշակող ադյունաբերության ոլորտներում: Ներկա յում լուծվում է հյուսիս-հարավ միջանցքի հարցը, որը Հայաստանի համար շատ կարևոր է: Իմ կարծիքով, դրանից է կախված իրենց ապագան' ավտոմայրուղու կառուցումից և երկաթգծի վերանորոգումից, որը Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանն և Իրանը կմիացնի իրար: Եթե այս ամենն իրականանա, Հայաստանում ներդրումները կաճեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Վինոկուրովը:
Նրա դիտարկմամբ' ԵՏՄ-ի շրջանակներում նկատելի խնդիրները երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակի նվազումն ու փոխադարձ ներդրումների անկումն են: «Խնդիրներից մեկը ներդրումների հարցն է, որը երեք տարվա աճից հետո սկսել է նվազել: Մի կողմից' դա ժամանակավոր երևույթ է, մյուս կողմից էլ' ահազանգ է, որի մասին պետք է մտածել»,- ասաց ԵԱԶԲ-ի պաշնոնյան:
Եվգենի Վինոկուրովի խոսքով' ռուսական ռուբլու արժեքի տատանումները կազդեն եվրասիական ինտեգրացման մեջ ներգրավված երկրների տնտեսությունների վրա: «Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներն ավելի քիչ գումար կուղարկեն տուն, որն ինքնին ազդեցություն է»,- հավելեց նա:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ընթանում է Եվրասիական զարգացման բանկի 9-րդ համաժողովը, որի քննարկման առանցքում Եվրասիական ինտեգրացման հարցն է:
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է անդամ-երկրների' Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի շուկայական տնտեսության զարգացման նպատակով: