Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Սերբիա հանդիպումը:

 

Առանց իր երեք առաջատարների՝ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի մեր ընտրանին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. 73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: 

 

83-րդ րոպեին Արթուր Սարկիսովի նկատմամբ թույլ տված խախտման համար սերբերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Երկու անգամ վրիպեց Պիզելին: 

 

Հանդիպման 90-րս րոպեին Զորան Տոշիչը հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ դարձնելով այն 1:1:

Լուսանկարը՝ armsport.am