Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն' հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը' ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերի 15-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը' ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով: